Արմինֆո. Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հետ քաղաքական եւ ռազմական շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետեւանքներով եւ տարածաշրջանում հումանիտար աղետով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է, որ Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի անվտանգությունը, այլև, անհրաժեշտության դեպքում, ազատագրել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները:
Հուլիսի 12-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը և փորձել դրանք գրոհել: Հայկական կողմի պատասխան կրակից հակառակորդը վերադարձել է իր ելման դիրքեր ՝ կրելով կորուստներ: Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական զինուժը վերսկսել է հայկական դիրքերի գնդակոծությունը: Մինչև հուլիսի 17-ը որոշ ընդմիջումներով գնդակոծվել են նաև սահմանամերձ հայկական գյուղերը ։ Ադրբեջանը կորցրել է առնվազն 13 մարդ, ինչպես նաև մի քանի տանկ և 14 հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարք։ Հայկական կողմի զոհերի թիվը հասել է 5-ի։