Արմինֆո.Օգոստոսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 291 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հաղորդել Է Միասնական տեղեկատվական կենտրոնը։ Աղբյուրի համաձայն՝ ապաքինվել է ևս 560 հիվանդ։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 38841 դեպք, ապաքինվել է 29557 մարդ, մահացել է 749 մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդությունը 41-83 տարեկան 11 մարդու կյանք է խլել, նրանք՝ բոլորը, բացի մեկից, ունեցել են քրրոնիկ հիվանդություններ: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 165656 թեստ: