Arminfo.info





 Ուրբաթ, 31 Հուլիսի 2020 19:01
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ի աջակցությամբ Starthub Armenia-ի շրջանակում տեղի կունենա հանդիպում Կարեն Գյուլբուդաղանյանի հետ

Beeline-ի աջակցությամբ Starthub  Armenia-ի շրջանակում  տեղի կունենա  հանդիպում Կարեն Գյուլբուդաղանյանի հետ

Արմինֆո Berkeley SkyDeck աքսելերատորը մեկնարկում է 2020թ. աշնանային շրջանի ընդունելությունը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 8-ը։ 

 

Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, վերջին տարիներին Berkeley SkyDeck-ը հայկական ստարտափների համաշխարհային առաջխաղացման հիմնական հարթակն է։ Այս առումով դժվարին է գերագնահատել Կարեն Գյուլբուդաղյանի դերը, ում տարիների ընթացքում ներդրված ջանքերի և ակտիվ աշխատանքի շնորհիվ Հայաստանն առաջատար է դարձել SkyDeck-ում ներկայացված 30-ից ավել երկրների շարքում։ SkyDeck մուտք են գործել Krisp, SuperAnnotate, Grovf, AppearMe, Netris և AimHub հայկական ստարտափները։

 

Հայաստանում Beeline-ի աջակցությամբ իրականացվող Starthub Armenia տեղեկատվական հարթակը, Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մի շարք գործընկերների հետ միասին, օգոստոսի 3-ին, ժամը 20։00-ին կազմակերպում է առցանց աշխատանքային հանդիպում https://www.facebook.com/events/647572246103360/ Կարեն Գյուլբուդաղյանի հետ։ Հանդիպման նպատակն է օգնել ստարտափներին առավել արդյունավետ կերպով մասնակցելու ընտրական փուլին։ 

Հայ ստարտափերները հնարավորություն կունենան հարցեր ուղղել և լսել Կարեն Գյուլբուդաղյանի խորհուրդները Berkeley SkyDeck-ի հերթական շրջափուլի ընդունելության գործընթացի մասին։ Հարցերը կարելի է տալ նաև մինչ առցանց հանդիպման մեկնարկը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/m9nuicWvhAHeoAXTA:

 

Հանդիպումը մասնավորապես կընթանա հետևյալ թեմաների շուրջ.

  • Ինչպե՞ս պատրաստել Berkeley SkyDeck-ի դիմումը և ներկայացնել նախագիծը (pitch deck):
  • Ի՞նչն է օգնում և խանգարում ստարտափներին ընտրական հարցազրույցների ընթացքում։
  • Տեղեկատվություն՝ Berkeley SkyDeck-ի ընդունելության ներքին գործընթացների մասին:
  • Ի՞նչ այլ ձևեր կան մասնակցելու Berkeley SkyDeck-ին:

 

Կարեն Գյուլբուդաղյանը հանդիսանում է Strategic Value Ventures ընկերության (SVV) հիմնադիրը, UC Berkeley SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպանը, հիմնական խորհրդականը և ընտրող հանձնաժողովի անդամը: Կարենը ունի 25 և ավել տարվա հազվագյուտ փորձ՝ ներառյալ Tesla-ի IPO-ն, Yahoo-ի հետ ռազմավարական գործընկերությունը, հարկային քաղաքականության մշակումը, էկոհամակարգերի և տնտեսական զարգացումը Միացյալ Նահանգներում և այլն: Որպես մենթոր նա օգնել է աշխարհի տարբեր երկրների ստարտափների: Նա UC Berkeley SkyDeck-ի էկոհամակարգը բացեց հայկական և ռուսական ստարտափների համար:

 

Կարենը սովորել է Ստենֆորդի համալսարանում, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) և Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում (ԵՊՀ կից): Նա համաշխարհային մի շարք միջոցառումների ժամանակ ելույթ է ունենցել որպես հրավիրյալ խոսնակ:

 

SkyDeck աքսելերատորը UC Berkeley-ի և առհասարակ UC համակարգի ամենամեծ աքսելերատոր-ինկուբատորն է: SkyDeck-ը՝ որպես համալսարանական աքսելերատոր միջազգային մակարդակով թոփ 3-ից մեկն է: Աքսելերատորը ընտրված միջազգային ստարտափներին առաջարկում է անփոխարինելի փորձ, լավագույն գիտահետազոտական համալսարանի և գործարար համայնքի հսկայական ռեսուրսները, ներառյալ 300 խորհրդատու, SkyDeck Fund-ից 105.000 ԱՄՆ դոլարի ներդրում, 700.000 ԱՄՆ դոլարին համարժեք անվճար և զեղչված ծառայություններ, լաբորատորիաներ, ասպիրանտներ, ուսանողներ և պրակտիկանտներ, ավելի քան 500.000 UC Berkeley շրջանավարտներ և 800+ ներդրողներ դեմո օրվա ընթացքում:

 

Strategic Value Ventures, LLC (SVV) Սան Ֆրանցիսկոյում հիմնված մասնագիտացված խորհրդատվական ընկերություն է, որն առաջարկում է փորձաքննություն հետևյալ կազմակերպությունների համար.

 

  • Համաշխարհային ստարտափներին՝ օգնելով կառուցել ռազմավարություն, ստեղծել հնարավորություններ և դարձնելով նրանց գլոբալ խաղացողներ:
  • Էկոհամակարգի գործընկերներին՝ մշակելով միջազգային ռազմավարական դաշինքներ (օր՝ պետական-մասնավոր համագործակցություն):

 

Նշենք, որ SVV-ն իր ստեղծման օրվանից հանդիսացել է UC Berkeley SkyDeck-ի համաշխարհային ռազմավարական գործընկերը:

 

Առցանց Հանդիպման գործընկերներն են Սրաթեջիք Վելյու Վենչուրս (SVV), Հայաստանի Ստարտափ Ակադեմիան, Beeline Ստարտափ Ինկուբատորը, Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA), Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների Հիմնադրամ (FAST), Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF), ISTC կենտրոնը, Գրանատուս Վենչուրս Հիմնադրամը, ՀԱՀ Ձեռներեցության և Պրոդուկտների Նորարարության Կենտրոնը (EPIC):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկԱրցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկ
Հրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ էՀրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ է
Փարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համարՓարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համար
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է
Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը   Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը  
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Փնտրել ըստ օրերի