Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, <Հայրենիք> կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կարծում է, որ քրեական գործը, որի շրջանակներում իրեն հրավիրել են ԱԱԾ, քաղաքական բնույթ է կրում:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իրեն ԱԱԾ էին հրավիրել անհեթեթ գործի շրջանակներում, որեւէ կարգավիճակ չունի: <Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրել են բացատրություն տալու համար: Ուզում եմ նշել, որ որեւէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը՝այցելել եմ եւ հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց:
Իրականում ոչնչի մասին է այդ գործը, հերթական շինծու, քաղաքական նպատակներ հետապնդող գործ է, որը վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ իմ նկատմամբ իրականացնել որեւէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը: Շատ լավ գիտեք, որ մեղադրանքները, որ հնչեցվել են իմ հասցեին, որեւէ մեկը չի հաստատվել: Ինչպես նրանք, այնպես էլ այս «մեղադրանքը» հոդս է ցնդելու>,-ասել է նա:
Անդրադառնալով գործի բովանդակությանը՝ Վանեցյանն ասել է. <2018-ին վերականգնվել է աշխատանքի մեր նախկին աշխատակիցներից մեկը, ով ըստ ԱԱԾ մեկնաբանության իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու: Բայց երեւի օրենքի ընթերցման եւ հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն: Եթե օրենքը կարդային հստակ, կհասկանային, որ ոչ մի օրենքի խախտում տեղի չի ունեցել>: