Արմինֆո.Կարևոր չէ, որ Կրեմլին այնքան էլ բնորոշ չէ վստահել այնպիսի վերնախավերին, որոնք իշխանության են գալիս այնպես, ինչպես՝ Հայաստանում։ Եվ դա բոլորովին չի նշանակում, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում անհաղթահարելի խնդիրներ են առաջացել։ Այդդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
"Հայաստանը Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում խնդիրներ ունի։ Դրանք, ընդհանրապես, կան, միշտ կան և միշտ էլ եղել են։ Ռուսաստան-Հայաստանի նման փոխհարաբերություններում գտնվող երկրները չեն կարող խնդիրներ չունենալ։ Դրանք եղել են նախորդ նախագահի օրոք, նրան նախորդած նախագահի օրոք։ Դրանք, պարզապես, մի փոքր այլ կերպ են հարթվել. այդ խնդիրների կարգավորումը, սովորաբար, տեղի է ունեցել բավական փակ ռեժիմով, քանզի Հայաստանում իշխանության բնույթը այլ էր", - նշել է վերլուծաբանը։
Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի իշխանությունները բյուրոկրատական բնույթ ունեին, և նրանց մոտ հրապարակային դաշտում չէր հայտնվում այն, ինչ քննարկվում էր՝ գազի գներից մինչև Ադրբեջանի համար զենքի մատակարարումը, տարատեսակ ֆինանսական հարցերից, պարտքերից մինչև հայկական կամ ռուսական իշխանությունների վարքագիծը միմյանց նկատմամբ։ Այս խնդիրները, իրոք, միշտ գոյություն են ունեցել, բայց դրանք լուծվում են բյուրոկրատական ճանապարհով, շատ ավելի պակաս թափանցիկ:
Իսկ այսօր Հայաստանում այլ իշխանություն է, նրա բնույթն այլ է, մարդկանց բնույթն ուրիշ է։ Պետության ղեկին լրագրող է: Շատ մարդիկ իշխանության են եկել հենց դիսկուրսներից, սոցիալական ցանցերից անմիջապես տեղափոխել են պետության ղեկավարների աթոռներին։ Եվ դա տալիս արձագանքման մեկ այլ եղանակ: Իսկ դրան Ռուսաստանը երբեմն բավականին նյարդային է արձագանքում։
Իսկանդարյանի համոզմամբ՝ Ռուսաստանում կարողանում են տարանջատել վերնախավը պետությունից։ "Իմիջիայլոց, դա վերաբերում է նաեւ մեր իշխանություններին, ահա այդ տարանջատումը։ Մի բան է, թե ինչպես վերաբերվել Ռուսաստանին, լինելով ընդդիմության մեջ, այլ բան է՝ արդեն որպես իշխանություն ռուսական իշխանությունների հետ անմիջական համագործակցության ժամանակ: Դա, ըստ քաղաքագետի, կոչվում է "աթոռի գործառույթ", և դրան պետք է հանգիստ վերաբերվել։
Այո, դաշնակից երկրների միջև այդ փոխգործակցությունում կա հզոր կամերտոն՝ անվտանգության ոլորտը։ Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների ամենակարևոր ոլորտը, ավելի կարևոր՝ քան էներգետիկան։ Անվտանգության ոլորտում համագործակցությունը ոչ միայն շարունակվում է, այն, ինչպես տեսնում ենք, զգալիորեն ինտենսիվացվում է։
Քաղաքագետը համաձայն է, որ միջազգային քաղաքականության մեջ էլ որոշակի դեր են խաղում անձնական փոխհարաբերությունները ։ "Ավելին, մարդիկ իրենց բնույթով սիրում են անձնավորել տեղի ունեցող գործընթացները, իսկ ես հակառակը ՝ նրանցից հեռացնում եմ։ Իսկ մենք կարծում ենք, թե Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև անձնական մակարդակով լա՞վ հարաբերություններ են եղել։ Ոչ, որքան ինձ հայտնի է, չեն եղել։ Ամեն դեպքում, դրանք շատ ավելի քիչ հրապարակային էին: Մենք կարծում ենք, թե Պուտինը շատ լավ անձնական հարաբերություններ ունի Լուկաշենկո՞յի հետ։ Ոչ, անձամբ ես այդպես չեմ կարծում: Բայց, ինձ թվում է, որ յուրաքանչյուր դեպքում Ռուսաստանը կարողանում է տարանջատել ճանճերը կոտլետից իր աշխարհաքաղաքական ռազմավարության մեջ, որը հիմնված է ազգային շահերի վրա։ Այդ իմաստով՝ այդ ամենն աշխատում է։ Հետեւաբար, հաղթահարել առկա հակասությունները կհաջողվի նաեւ հետագայում, իսկ խնդիրներ՝ այս կամ այն, միշտ կառաջանան: Դրանք ավելի կամ պակաս կլինեն, բայց այն ըմբռնումը, որ այդ խնդիրները պետք է փորձել լուծել, կա թե այս, թե մյուս կողմում", - ընդգծել է Իսկանդարյանը։