Հինգշաբթի, 30 Հուլիսի 2020 16:23

Բացահայտվել է ծառերի ապօրինի հատմամբ զբաղվող հանցավոր խումբ. պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 103 մլն. դրամ

Բացահայտվել է ծառերի ապօրինի հատմամբ զբաղվող հանցավոր խումբ. պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 103 մլն. դրամ

Արմինֆո.  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ մեծածավալ ապօրինի ծառահատումների և պաշտոնեական մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող բազմադրվագ քրեական գործի քննությամբ պարզվել են կազմակերպված խմբի կողմից ծառերն ապօրինի հատելու և առանց թույլտվության տեղափոխելու մի շարք հանգամանքներ:

 

Նախաքննության ընթացքում, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, պարզվել է կազմակերպված խմբի անդամների շրջանակը, ինքնությունը, պետությանը պատճառված վնասի չափը:

 

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2017-2018թթ. Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի բնակիչը բնության հատուկ պահպանող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամասի» 14-րդ պահաբաժնի՝ «Պարզ լճին» հարակից անտառային տարածքում, տևական ժամանակ ապօրինի ծառահատումներ կատարելու նպատակով կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Հաղարծին բնակավայրի բնակիչների, ինչպես նաև՝ իր ընտանիքի անդամներից ոմանց՝ կատարելով դերաբաշխում:

 

Ըստ այդմ, եղբայրը «ԴՏ 75» տեսակի թրթուրավոր տրակտորով իրականացրել է նոր ճանապարհների բացման, կանգուն ծառերի տապալման, հատված ծառերից գոյացած փայտանյութը մեկ տարածքում կուտակելու, հայրը՝ «Գազ 53» տեսակի բեռնատար ավտոմեքենայով փայտանյութը Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ տեղափոխելու և վաճառելու աշխատանքներ, իսկ խմբի կազմում ընդգրկված մյուս անձինք, ըստ նախապես որոշված դերաբաշխման, կատարել են կանգուն ծառերի հատման, փայտանյութն անտառային տարածքում նախնական մշակման, դրանք բեռնատարի թափքում բարձելու, «ԴՏ 75» տեսակի տրակտորով կանգուն ծառերը կողաշրջելու և դրանք իբրև քամատապալ ներկայացնելու աշխատանքներ:

 

Պարզվել է նաև, որ ապօրինի ծառահատումների արդյունքում գոյացած փայտանյութի մի մասը որպես շինափայտ ձեռք են բերվել Իջևան համայնքին հարակից բնակավայրերում գտնվող, փայտանյութի վերամշակման սղոցարաններ ունեցող անձանց կողմից, իսկ փայտանյութի մյուս մասն էլ, որպես վառելափայտ, վաճառվել է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներին:

 

Բացի այդ, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ կազմակերպված խմբի ղեկավարը, անտառում անարգել ելումուտ կատարելու և այդ ընթացքում ապօրինի ծառահատումներով զբաղվելու, ինչպես նաև՝ անօրինական գործունեությունն իբրև օրինական ներկայացնելու նպատակով, իր գործունեությունն անարգել կազմակերպելու շուրջ հանցավոր համաձայնության է եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝ պահպանության գծով տեղակալների, «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավարների, տվյալ պահաբաժնի և ավագ անտառապահի, ինչպես նաև՝ հատուկ ջոկատի տեսուչի հետ, որոնց հովանավորչությամբ էլ կազմակերպված խմբի անդամները շուրջ 2 տարի շարունակ, առանց որևէ լուրջ խոչընդոտների, իրականացրել են ծառերի ապօրինի հատումներ, որոնց քանակը և ծավալը թաքցնելու նպատակով հատված ծառերի կոճղերը քողարկել են հողաթմբերի տակ կամ մասամբ հրկիզել:

 

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականցվել Դիլիջան համայնքում, Հաղարծին բնակավայրում և Իջևան համայնքում գտնվող կազմակերպված խմբի անդամների, ինչպես նաև՝ պաշտոնեական հանցագործություններ իրականացրած կամ դրանց հետ առնչություն ունեցող բազմաթիվ անձանց բնակարաններում, որոնց ընթացքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր և առարկաներ, ինչի արդյունքում 10 անձ ձերբակալվել է:

 

Քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի կողմից 2017թ. փետրվարից 2018թ. դեկտեմբերը նշված պահաբաժնի անտառային տարածքներում իրականացվել են ընդհանուր 277 հատ տարբեր տեսակի և տրամագծերի կանգուն ծառերի ապօրինի հատումներ՝ պետությանը պատճառելով 103.151.250 ՀՀ դրամի չափով առանձնապես խոշոր վնաս:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ապօրինի ծառահատումներ կատարելու նպատակով կազմակերպած խումբ ստեղծած և ղեկավարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը կազմակերպելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Մեղադրանքներ են առաջադրվել նաև հանցավոր խմբի մյուս անդամներին, այդ թվում՝ պաշտոնատար, ինչպես նաև՝ ապօրինի հատված ծառերից գոյացած փայտանյութը ձեռք բերած անձանց:

 

Արդյունքում՝ 10 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգքրի 38-296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը օժանդակելը) 3-րդ մասով, ինչպես նաև՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 8 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

 

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հինգի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը, իսկ տասի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանցկացնի ակցիա հանուն արդարության«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանցկացնի ակցիա հանուն արդարության
Սամվել Կարապետյան․ Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու էՍամվել Կարապետյան․ Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի եւ Փաշինյանի հանդիպումըԵլիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի եւ Փաշինյանի հանդիպումը
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգըՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը
Ամստերդամը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել քննչական մեկուսարանում Ամստերդամը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել քննչական մեկուսարանում "Ուժեղ Հայաստանի" գործչի մահվան փաստի առնչությամբ
IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ
35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Լավրով․ Հայաստանիը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել Լավրով․ Հայաստանիը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել
Փաշինյանի կինը Երևանի քաղաքապետին հիշեցրել է մայրաքաղաքը զարգացնելու նրա անմիջական պարտականությունների մասինՓաշինյանի կինը Երևանի քաղաքապետին հիշեցրել է մայրաքաղաքը զարգացնելու նրա անմիջական պարտականությունների մասին
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Մհեր Գրիգորյան. Հայաստանի իշխանությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսությունը Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի հետՄհեր Գրիգորյան. Հայաստանի իշխանությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսությունը Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի հետ
Հայաստանի օմբուդսմենն ուսումնասիրություն է նախաձեռնել Հայաստանի օմբուդսմենն ուսումնասիրություն է նախաձեռնել "Ուժեղ Հայաստանի" կողմից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան առնչությամբ
Համախմբված ընդդիմությունը Ստեփանավանում Համախմբված ընդդիմությունը Ստեփանավանում "Ուժեղ Հայաստանի" թեկնածուի մահը հաշվեհարդար է որակել
Թուրք նախարարը հայտարարել է Հայաստանի հետ սահմանային անցումների բացման աշխատանքների ավարտի մասինԹուրք նախարարը հայտարարել է Հայաստանի հետ սահմանային անցումների բացման աշխատանքների ավարտի մասին
Պատգամավոր․ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունիցՊատգամավոր․ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից
ՀՀ իշխանությունները մտադիր են ձևավորել հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներՀՀ իշխանությունները մտադիր են ձևավորել հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներ
Հայաստանի արդարադատության նախարարը կասկած է հայտնել այն առնչությամբ, որ մինչեւ տարեվերջ կհաջողվի ավարտել նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումներըՀայաստանի արդարադատության նախարարը կասկած է հայտնել այն առնչությամբ, որ մինչեւ տարեվերջ կհաջողվի ավարտել նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները
Հայաստանի արդարադատության նախարարը՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան մասին․ Կալանքը բացառիկ միջոց է, իսկ այլընտրանքային խափանման միջոցների թիվը գերազանցում է 3000-ըՀայաստանի արդարադատության նախարարը՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան մասին․ Կալանքը բացառիկ միջոց է, իսկ այլընտրանքային խափանման միջոցների թիվը գերազանցում է 3000-ը
Հայաստանում կարևորում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումըՀայաստանում կարևորում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումը
ՀԱԿ․ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհըՀԱԿ․ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը
Արդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումներըԱրդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումները
Հայաստանը նշում է Չինաստանի դատական համակարգի հետ անմիջական մասնագիտական կապերի հաստատման կարևորությունըՀայաստանը նշում է Չինաստանի դատական համակարգի հետ անմիջական մասնագիտական կապերի հաստատման կարևորությունը
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է երեք անձի սպանության գործով նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է երեք անձի սպանության գործով նախաքննությունը։
Ընդդիմադիր. Դատարանը մեղմացրել է 56 օր հացադուլ անած կալանավորի նախնական կալանքըԸնդդիմադիր. Դատարանը մեղմացրել է 56 օր հացադուլ անած կալանավորի նախնական կալանքը
ԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի տեղեկացրել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու իր ծրագրերի մասինԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի տեղեկացրել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու իր ծրագրերի մասին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Հայաստանի առաջին նախագահը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի առաջին նախագահը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի ԹուրքիաՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Թուրքիա
Ընդդիմադիր գործիչները Փաշինյանի գլխավորած իշխանություններին մեղադրել են բանտում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի մահվան մեջԸնդդիմադիր գործիչները Փաշինյանի գլխավորած իշխանություններին մեղադրել են բանտում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի մահվան մեջ
«Ուժեղ Հայաստան». Կալանավայրում ընդդիմադիր գործչի հերթական մահվան պատասխանատվությունը կրում է Փաշինյանի իշխանությունը.«Ուժեղ Հայաստան». Կալանավայրում ընդդիմադիր գործչի հերթական մահվան պատասխանատվությունը կրում է Փաշինյանի իշխանությունը.
Ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Հայրերի երկիրը» պոեմի առաջին թատերական ներկայացումը, որը հիմնված է Ավետիք Իսահակյանի խոսքերի վրա, պրեմիերան կկայանա ՀայաստանումՌուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Հայրերի երկիրը» պոեմի առաջին թատերական ներկայացումը, որը հիմնված է Ավետիք Իսահակյանի խոսքերի վրա, պրեմիերան կկայանա Հայաստանում
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստանի» կողմից Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածունԲանտում մահացել է «Ուժեղ Հայաստանի» կողմից Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուն
ՀՀԿ փոխնախագահը կոչ արեց հայկական կողմին պահանջել ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը՝ քաղաքական կողմնակալության համարՀՀԿ փոխնախագահը կոչ արեց հայկական կողմին պահանջել ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը՝ քաղաքական կողմնակալության համար
ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարը և Իրանի փոխնախագահը քննարկել են մշակութային համագործակցության հեռանկարները։ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարը և Իրանի փոխնախագահը քննարկել են մշակութային համագործակցության հեռանկարները։
Սրբուհի Գալյան. ԱՊՀ արդարադատության նախարարների գագաթնաժողովի անցկացումը Երևանում նոր հնարավորություններ է բացում իրավական համագործակցության ամրապնդման և զարգացման համարՍրբուհի Գալյան. ԱՊՀ արդարադատության նախարարների գագաթնաժողովի անցկացումը Երևանում նոր հնարավորություններ է բացում իրավական համագործակցության ամրապնդման և զարգացման համար
Ռուսաստանի արդարադատության նախարարության ղեկավար. Մենք պետք է հանդես գանք որպես իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրավական շրջանակի ճարտարապետներ։Ռուսաստանի արդարադատության նախարարության ղեկավար. Մենք պետք է հանդես գանք որպես իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրավական շրջանակի ճարտարապետներ։
Քննչական կոմիտեն ավարտել է քվեարկության գաղտնիության խախտման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՔննչական կոմիտեն ավարտել է քվեարկության գաղտնիության խախտման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում ԵրևանումԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում Երևանում
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Պուրմոհամմադին պատվեց Լորիս Չեկնավորյանին Երևանի Կապույտ մզկիթումՊուրմոհամմադին պատվեց Լորիս Չեկնավորյանին Երևանի Կապույտ մզկիթում
Երևանը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցումԵրևանը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում
Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն էին և մնում են Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները, ասում է խորհրդարանի խոսնակըԼևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն էին և մնում են Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները, ասում է խորհրդարանի խոսնակը
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով ժամանել է ՖրանսիաՀՀ վարչապետը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա
ԱԳՆ․ Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունները զարգանում են ամուր քաղաքական հանձնառության հիման վրաԱԳՆ․ Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունները զարգանում են ամուր քաղաքական հանձնառության հիման վրա
ՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդել են Ազգային ժողովում ծեծկռտուքի փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասինՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդել են Ազգային ժողովում ծեծկռտուքի փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
Գրոնո․ Եվրամիության համար Հարավային Կովկասի կարեւորությունն անվիճելի էԳրոնո․ Եվրամիության համար Հարավային Կովկասի կարեւորությունն անվիճելի է
Ռուսաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի շուրջ 44-օրյա պատերազմի ավարտի օրը թշնամու կողմից սպանված ռուս օդաչուների հիշատակինՌուսաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի շուրջ 44-օրյա պատերազմի ավարտի օրը թշնամու կողմից սպանված ռուս օդաչուների հիշատակին
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները գիտակրթական ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները գիտակրթական ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալ
ՀԱԿ փոխնախագահ․ Չորրորդ հանրապետության ստեղծման գաղափարի քողի ներքո փորձ է արվում հրաժարվել պատմական շարունակականության սկզբունքիցՀԱԿ փոխնախագահ․ Չորրորդ հանրապետության ստեղծման գաղափարի քողի ներքո փորձ է արվում հրաժարվել պատմական շարունակականության սկզբունքից
acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն
"Ուժեղ Հայաստան". Բաքվի պահանջով սահմանադրական հանրաքվեին համաձայնությունը նահանջ է անկախության սկզբունքներից
Հայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները քաղաքական-տնտեսական համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները քաղաքական-տնտեսական համագործակցության օրակարգի վերաբերյալ
Կոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համար
Փաշինյանը և Իրանի փոխնախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջՓաշինյանը և Իրանի փոխնախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ
Հայաստանի իշխանությունները հանրային դժգոհության ֆոնին հրաժարվել են թաղման նպաստները վերացնելու գաղափարիցՀայաստանի իշխանությունները հանրային դժգոհության ֆոնին հրաժարվել են թաղման նպաստները վերացնելու գաղափարից
Արցախի Հանրային խորհուրդը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի 6-րդ տարելիցին իր պահանջներն է ներկայացրել Հայաստանի կառավարությանը և Ռուսաստանի դեսպանությանըԱրցախի Հանրային խորհուրդը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի 6-րդ տարելիցին իր պահանջներն է ներկայացրել Հայաստանի կառավարությանը և Ռուսաստանի դեսպանությանը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը