Արմինֆո.Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի շրջակա միջավայրի նախարար։ Այս մասին հուլիսի 30 - ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
Նրա խոսքով, միջնորդությունն արդեն ներկայացվել է ՀՀ նախագահին, և համապատասխան հրամանագրի ստորագրումից անմիջապես հետո Ռոմանոս Պետրոսյանը ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը: Կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանին կատարած աշխատանքի համար:
Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանը հուլիսի 30-ին կառավարության որոշմամբ ազատվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնից։