Արմինֆո. COVID-19-ի տարածմանը զուգահեռ, որով արդեն վարակված է աշխարհում ավելի քան 16.7 միլիոն մարդ, շարունակում են ակտիվորեն տարածվել կարծիքներ, որոնցից մի քանիսը ճշմարիտ են, որոշները՝ միֆեր: Covid Talks-ի քննարկումների շրջանակներում համաճարակաբան Արման Բադալյանը, թոքաբան, Եվրոպական ռեսպիրատոր միության անդամ Իրինա Խաչատրյանը և բժիշկ-համաճարակաբան Մարիա Տեր-Ստեփանյանը քննարկել են վիճելի պնդումները համաճարակի շրջանում դիմակներ կրելու անհրաժեշտության մասին:
Այսպիսով, կարծիք կա, որ դիմակը երկարատեւ կրելու դեպքում մարդու մոտ շնչառական խնդիրներ կառաջանան: Նշվում է, որ դիմակները նվազեցնում են թթվածնի հոսքը օրգանիզմ մինչև 60 տոկոս, բարձրացնում են արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը: Հիպոթեզը հատկապես տարածված է մեր օրերում, երբ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է, եւ ուժեղ ջերմության պայմաններում դիմակը կրելը բավականին բարդ է:
Թոքաբան Իրինա Խաչատրյանը պնդում է, որ եթե մարդը դիմակը ճիշտ կրի և պահպանի անվտանգության բոլոր կանոնները, նրա մոտ շնչառական խնդիրներ չեն կարող առաջանալ ։
Տարածված է նաեւ գործվածքային դիմակների կրելու հարցը: Շատերը կարծում են, որ կարեւոր չէ, թե ինչ գործվածքից է պատրաստված դիմակը, կարեւորն այն է, որ այն փակում է քիթը եւ բերանը: Այս վարկածը տարածվել է Հայաստանում, հատկապես այն բանից հետո, երբ մի շարք պաշտոնատար անձինք հայտարարել են, որ դիմակի փոխարեն կարելի է շարֆ կրել, որպեսզի պաշտպանեն իրենց կորոնավիրուսից ։ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով, գործվածքային դիմակները պակաս արդյունավետ են, քան վիրաբուժական ռեսպիրատորները: Այնուամենայնիվ, գործվածքային դիմակները կարող են ապահովել որոշակի պաշտպանություն, եթե դրանք պատշաճ կերպով են պատրաստված և ճիշտ են կրվում։
Մեկ այլ տարածված մոլորություն այն է, որ բոլոր տեսակի դիմակների կարող է օգտագործվել մի քանի անգամ՝ լվանալու կամ ախտահանելու միջոցով։ <Գործվածքային դիմակները կարելի է լվացվել, մասնավորապես, ցանկալի է դրանք լվանալ տաք ջրով եւ օճառով: Ինչ վերաբերում է բժշկական դիմակներին, մի պահ, դեֆիցիտի պատճառով, լուրեր տարածվեցին, թե դրանք կարելի է լվանալ և կրկին կրել։ Այսօր այդ դեֆիցիտը չկա, եւ ցանկալի է նորից չկրել բժշկական դիմակները, քանի որ ի սկզբանե դրանք նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար>, - նշել է բժիշկ-համաճարակաբան Մարիա Տեր-Ստեփանյանը ։