Արմինֆո. Այս պահին արդեն ստացվել է քոլեջներ եւ ուսումնարաններ ընդունվելու շուրջ 8 հազար հայտ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
<Մասնագիտության ընտրությունը գիտակցված որոշում է, ճիշտ կողմնորոշվելը՝ քայլ դեպի ներդաշնակ ապագա։ Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտ կարող եք ներկայացնել dimord.emis.am կայքի միջոցով>,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ այս տարի միասնական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11979 դիմորդ: Միասնական քննությանը մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական է ստացել 9372 դիմորդ: Ընդհանուր առմամբ, դրական գնահատականներ ստացած և բուհ չընդունված դիմորդների թիվը կազմում է 223, և նրանք բոլորն էլ հնարավորություն ունեն սեպտեմբերին հեռակա ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականները, իրենց դիմումները ներկայացնել բուհեր: