Արմինֆո. Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական - դիվանագիտական կարգավորման անայլընտրանքայնությունը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ ի շահ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ ։ Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի շրջանում իրավիճակի սրման համատեքստում։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողությունների բացառման կարեւորությունը: Երկուստեք հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով, բանակցությունների ճանապարհով լուծելու շահագրգռվածություն է հայտնվել ։ Պատրաստակամություն է հայտնել համակարգել ջանքերը՝ տարածաշրջանում կայունացման նպատակով։