Արմինֆո. «Արմմոնո» թատերական փառատոնը անցնում է առցանց ձեւաչափի' COVID-19-ի պատճառով: Ինչպես մամուլի ասուլիսում հաղորդել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, «Արմմոնոն» մեկնարկում է օգոստոսի 1-ին: Այս տարի հանդիսատեսը կդիտի 21 ներկայացում, իսկ միջազգային ծրագիրը, որը բաղկացած է 7 ներկայացումից, կլինի օնլայն: Մարիաննա Մխիթարյանի հավաստմամբ, թատերական միջոցառման մասնակիցներ կլինեն Գորիսից, Կապանից, Աբովյանից, իսկ Վանաձորում կլինի երկու ներկայացում: Բեմադրությունները ընթանալու են բաց երկնքի տակ, և դրանց ներկա կլինեն միայն մի քանի հանդիսատես՝ "դերասան-հանդիսատես" կապը պահպանելու համար ։ Մյուսները կարող են վայելել թատերական ներկայացումները առցանց հեռարձակումների միջոցով։
Արմմոնո-2020-ը նվիրված է հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին: Փառատոնը կբացի "Գոմեշը" ներկայացումը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ: