Արմինֆո. "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ Թուրքիան չի աջակցի Ադրբեջանին Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիա սանձազերծելու հարցում: "
Իմ քայլը" խմբակցության ղեկավարն այդպիսի կարծիք է հայտնել մամուլի ասուլիսում, նաեւ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանը հստակ գիտակցել է սեփական զինված ուժերի թուլությունը: "Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիային ներքաշի Հայաստանի հետ հակամարտության մեջ։ Սակայն, ես կարծում եմ, որ Անկարան նման քայլի չի գնա և չի դառնա հակամարտության կողմերից մեկը։ Եթե Թուրքիան մասնակցի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիային, միջազգային հանրությունը այդ հարցը կքննարկի Հայոց ցեղասպանության համատեքստում։ Առավել եւս, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվն ամեն տարի աճում է", - ընդգծել է Մակունցը։
Պատգամավորը հայտարարել է, որ Թուրքիան նաեւ բավականին բարդ իրավիճակում է հայտնվել։ <Թուրքիան ներգրավված է տարածաշրջանային տարբեր հակամարտություններում, եւ նրանց գործողությունները դատապարտվում են մի շարք երկրների ղեկավարության կողմից: Ուստի, չարժե մտածել, թե Անկարան, այսպես թե այնպես, կներգրավվի այդ հակամարտության մեջ", - եզրափակել է "Իմ քայլը" խմբակցության ղեկավարը։