Արմինֆո.Բուհ չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների՝ հուլիսի 27-ի առավոտյան մեկնարկած բողոքի ակցիան ավարտվեց: Մինչդեռ բողոքի շարժման համակարգողները հայտնել են, որ մտադիր են իրենց պայքարը շարունակել ամենօրյա ձեւաչափով:
Ինչպես նշվել է, պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ դուրս մնացած բոլոր դիմորդները չեն ընդունվել բուհեր: Ընդ որում, ցուցարարները չեն բացառել, որ ակցիաները կանցկացվեն տարբեր ձեւաչափերով: Բացի այդ, նշվել է նաև իրավիճակի լուծման ուղիներ գտնելու համար իրավաբանների ներգրավման հավանականությունը։
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են փակել ճանապարհի երթևեկելի հատվածը, որից հետո նրանցից երկուսը բերման են ենթարկվել ։ Մյուս ցուցարարները շարժվել են դեպի ոստիկանության բաժանմունք ՝ ի նշան համերաշխության Ավելի ուշ ձերբակալվածները ազատ են արձակվել։
Ինչպես ավելի վաղ նշել են ցուցարարները, խնդիրն այն է, որ իրենք պատշաճ կերպով տեղեկացված չեն եղել բուհ ընդունվելու համապատասխան հայտեր կազմելիս կատարված փոփոխությունների մասին: Այս տարի առաջնային նշանակություն է տրվել հայտում առաջինը նշված որոշակի մասնագիտությանը, ինչի հետևանքով բարձր միավորներ հավաքած որոշ դիմորդներ չեն կարողացել ընդունվել իրենց կողմից նշված ԲՈՒՀ ։ Ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջը նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում անցկացնելն է, քանի որ փոխնախարարի հետ նախորդ հանդիպումները սպասելի արդյունք չեն տվել ։ Մինչդեռ նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցելու համար դիմում ստորագրած 88 դիմորդներից 64-ը հետագայում միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցելու հայտ են ներկայացրել և արդյունքում 63-ը ընդունվել են բուհեր:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ