Արմինֆո. Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում վերջերս տեղի ունեցած բախումների շուրջ իրական խաղադրույքներն անհամեմատ ավելի բարձր են, քան դա թվում է առաջին հայացքից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը:
"Ինչ վերաբերում է խաղացողներին, ապա դա բնավ միայն Ռուսաստանն ու Թուրքիան չեն։ Վկայությունը ռուս-թուրքական "Հարավային հոսք" գազատարն է։ Ռուսաստանի իր պաշտոնակից Միշուստինի հետ վերջին հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանի խոսքերից ստացվում է, որ Երևանում տեղյակ են սահմանին իրավիճակն ապակայունացնող երրորդ կողմի գոյության մասին։ Ընդ որում, թե՝ արդյոք Փաշինյանը նկատի ուներ Թուրքիային կամ, նույնիսկ, Ռուսաստանին, նրա խոսքերից անհասկանալի է", - նշել է նա։
Բախումների ամենահավանական սադրիչը, ըստ Մելիքյանի, կարող է լինել Թուրքիան։ Սակայն այդ դեպքում Հայաստանի վարչապետը միանգամայն կարող էր ուղղակիորեն մատնանշել Անկարային՝ Միշուստինի հետ նույն զրույցի ժամանակ։ Այնուամենայնիվ, Փաշինյանը դա չի արել։ Այս լույսի ներքո՝ դիվանագետը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի ապակայունացմամբ շահագրգիռ պետությունները մի քանիսն են։
"Այսպիսով, եթե մենք արձանագրում ենք, որ սահմանին սրացումը հետապնդում էր երրորդ կողմի կամ, նույնիսկ, կողմերի շահերը սպասարկելու նպատակ, մենք պետք է ընդունենք նաեւ այն, որ մարտական բախումների ժամանակն ու կետը նույնպես Բաքվում չէին ընտրել: Գոյություն ունի արցախյան հակամարտության միջազգայնացումն ապահովող երկու վեկտոր։ Առաջինը Նախիջևանն է։ Երկրորդը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածն է։ Ընդ որում, վերջինս հարում է Ադրբեջանից Վրաստան ձգվող էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցություններին", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ Մելիքյանը կարեւոր է համարում հատուկ ուշադրություն դարձնել Վրաստանի հարավում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շուրջ ձգվող տարածքներում կոմպակտ բնակվող ադրբեջանցիների տրամադրություններին: Եվ, իհարկե, այդ գոտում իրականացվող թուրքական քարոզչության բովանդակությանը։
"Այս ամենից բնավ չի հետևում, որ Բաքուն լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու պլաններ ունի։ Ավելի հավանական է թվում լոկալ բախումների հրահրման մարտավարությունը՝ մարտական դիրքերն առաջ մղելու միջոցով։ Ընդ որում, հարմար պահի եւ հաղթանակի նկատմամբ, ծայրահեղ դեպքում, այնպիսի վստահության առաջացման դեպքում, որ պարտության համար տարածքային հատուցումն աննշան կլինի, Ալիեւն անհապաղ կնախաձեռնի նաեւ մեծ պատերազմ", - ամփոփել է Մելիքյանը: