Արմինֆո.Սկսվել է Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի վերականգնումը։ Ազգային նշանակության հուշարձանը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, ամբողջությամբ կվերականգնվի Վարդանյանների ընտանիքի միջոցների հաշվին
Հուշարձանը նախագծվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի և քանդակագործ Արա Շիրազի կողմից՝ 1980 թվականին եւ երբեք չի թարմացվել: Հուշարձանը մասամբ վնասվել է և գտնվում է անմխիթար վիճակում։ Վերակաանգնումից հետո հուշարձանը կպահպանի իր սկզբնական տեսքը։
Վերականգնման նախագիծն արժանացել Մշակույթի նախարարության հավանությանը, իսկ Երևանի քաղաքապետարանը շինարարության թույլտվություն է տվել։ Վերակառուցման աշխատանքները կիրականացվեն երկու փուլով ՝ այս տարի և կշարունակվեն 2021 թվականի գարնանը։
Ալեքսանդր Մյասնիկանը հեղափոխական, կուսակցական եւ պետական գործիչ է, Բելառուսում խորհրդային իշխանության հաստատման ղեկավարներից մեկը, Խորհրդային Միության եւ Հայկական ԽՍՀ ռազմական գործերի ժողկոմխորհի նախագահը: