Հինգշաբթի, 23 Հուլիսի 2020 13:32

Ձեռնարկությունները պլանավորում են ծավալուն գործառնական փոփոխություններ՝ առաջնահերթություն տալով ճկունությանը. «HSBC Navigator»

Ձեռնարկությունները պլանավորում են ծավալուն գործառնական փոփոխություններ՝ առաջնահերթություն տալով ճկունությանը. «HSBC Navigator»

Արմինֆո..Ընկերություններն աշխարհով մեկ զգալի գործառնական փոփոխություններ են իրականացնում ավելի ճկուն դառնալու համար այն բանից հետո, երբ նրանցից շատերը պարզեցին, որ իրենց ճգնաժամային կառավարման պլաններն այնքան էլ կայուն չեն եղել ՝ COVID-19 համավարակի մարտահրավերներին դիմակայելու համար:

 

«HSBC-ի կորպորատիվ բանկային ծառայությունների գծով բաժնի «Navigator» ուսումնասիրության նոր Building Back Better զեկույցի համար հիմք է ծառայել 14 երկրներում և տարածաշրջաններում ավելի քան 2600 ընկերությունների շրջանում կատարված հարցումը։ Հարցման համաձայն՝ բազմաթիվ ձեռնարկություններ ճգնաժամից առաջ անտեսել են ճգնաժամային կառավարման պլանի մշակումը հիմնական գործառնական այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաները, ֆինանսները և կայունությունը։ Նրանց գրեթե կեսը (47%) նշում է, որ ավելին կարող էին անել վերջին ամիսների մարտահրավերներին պատրաստվելու համար։

 

Որոշների համար հեռավար աշխատանքի անցումը ի հայտ բերեց իրենց բիզնեսի շարունակականության ապահովման ոլորտում թույլ կողմերը․ հարցման մասնակիցների հինգից գրեթե երեքը (57%) նշում են, որ վերջին երկու տարիներին առաջնային են համարել ներդրումները տեխնոլոգիական ոլորտում՝ գործառնական ճկունությունը բարելավելու համար: Դրամական միջոցների հոսքի պահպանումը նույնպես մարտահրավեր էր, ընդ որում միայն 44% -ն են առաջնահերթ համարել ֆինանսական վիճակի ամրապնդմանն ուղղված քայլերը։

 

Ճգնաժամը ստիպել է բազմաթիվ բիզնեսների հարմարվել, և գրեթե երկու երրորդը (63%) արդեն իսկ որոշակիորեն փոփոխել են իրենց գործողությունները: Մոտ կեսը (44%) մտադիր են հետագայում փոխել իրենց արտադրանքը և ծառայությունները՝ կամ դիվերսիֆիկացնելով (33%) կամ նեղացնելով առաջարկների շրջանակը՝ այն ավելի մասնագիտացված դարձնելով (17%)։

 

Երկարաժամկետ հեռանկարով բիզնես պլաններն այժմ ընդգծում են առավել ճկուն աշխատակազմ և ընթացակարգեր ունենալու անհրաժեշտությունը`ավելի մեծ ուշադրություն դարձնելով տեխնոլոգիաներին և կայունությանը: Ուսումնասիրության հիմնական արդյունքներն են.

 

 

  • Անշարժ գույքի զբաղեցրած տարածքի կրճատում. 38%-ը վերանայում են իրենց գրասենյակի և արտադրամասերի տարածքը, 29%-ն ակնկալում է կրճատել գրասենյակային տարածքը:
  • Առավել ճկուն աշխատանքային ընթացակարգեր. ավելի քան երկու երրորդը (69%) կարծում է, որ ճկուն աշխատելաոճը կդառնա սովորություն։ Հարցվածների երրորդ մասն (34%) ակնկալում է կրճատել օդային ճանապարհորդությունները:
  • Տեխնոլոգիաները կլինեն չափազանց կարևոր․ տասից վեցը (61%) կարծում է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում առցանց  համագործակցությունը կդառնա սովորական։ 57% -ը նշում է, որ առցանց հանդիպումները` թիմի ներսում և դրանից դուրս, կմնան նույնիսկ COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների վերանալուց հետո։
  • Կայունությունը՝ որպես վերականգնման շարժիչ ուժ . ավելի քան տասից ինը (91%) նպատակ ունի վերականգնել իրենց բիզնեսը՝ այն դարձնելով ավելի կայուն, մինչդեռ մեկ երրորդը (27%) մտադիր է իրենց մատակարարման շղթաները դարձնել էկոլոգիապես առավել կայուն առաջիկա երկու տարիների ընթացքում:

 

COVID-19 համավարակը հայկական ընկերությունների ընթացակարգերում նույնպես փոփոխությունների է հանգեցրել ՝ ստիպելով նրանց անցում կատարել աշխատանքի հեռավար ձևաչափի։ Համավարակից առաջ հայկական փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ) համացանցից օգտվելու ցուցանիշը համեմատաբար ավելի ցածր էր։ 2019թ․-ի վերջին Համաշխարհային բանկի կողմից 400 տեղական ՓՄՁ-ների շրջանում իրականացված հարցման համաձայն՝ փոքր բիզնեսների 58%-ը չէր օգտվում թվային տեխնոլոգիաներից իրենց գործառնություններն իրականացնելիս՝ նշելով, որ դրանք նպատակահարմար չեն։ Թեև 43%-ն օգտվում էր տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) գործիքներից վաճառքի իրականացման համար, իսկ մեկ երրորդը՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգից, միայն մեկ հինգերորդն էր մատակարարներին ուղղված վճարումները կատարում առցանց, և միայն մեկ երրորդն էր հարկերը վճարում առցանց։ Կազմակերպության ռեսուրսների պլանավորման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման և էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրսգրման համակարգերի մասին տեղյակ էր

ՓՄՁ-ների մեկ երրորդից էլ քիչ մասը։

 

Տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով տեղական բնակչության՝ համացանցից սահմանափակ օգտվելը ևս դեր է խաղում ՓՄՁ-ների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու գործում․ չնայած էլեկտրոնային առևտրից օգտվելու աճող ցուցանիշներին՝ բնակչության միայն 13%-ն է առցանց գնել ապրանքներ ու ծառայություններ։

 

«Navigator զեկույցը ևս մեկ անգամ ապացուցեց ճկուն ճգնաժամային կառավարման ծրագրեր ունենալու կարևորությունը COVID-19 -ին և հնարավոր այլմարտահրավերներին դիմակայելու համար։ Այն նաև ընդգծեց, որ համավարակը բազմաթիվ ընկերությունների համար հանդիսացավ իրենց տրանսֆորմացիոն ծրագրերն առաջ տանելու խթան՝ նրանց դարձնելով առավել տոկուն», - ասաց «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

 

HSBC-ի զեկույցն ընդգծում է ճգնաժամի ընթացքում ձեռնարկությունների միջև համագործակցության կարևորությունը, որը շատերի համար ստեղծված մարտահրավերներին դիմակայելու առանցքում է եղել․

 

  • Վերջին վեց ամիսների ընթացքում գրեթե բոլոր (93%) ձեռնարկություններն աջակցել են իրենց գործընկեր ձեռնարկություններին, ընդ որում խոշոր բիզնեսները, մասնավորապես, աջակցում են իրենց փոքր գործընկերներին:
  • Գրեթե տասից վեցը (58%) միմյանց միջև փոխանցել են տեղեկություններ (25%), փորձառություն (24%) կամ կիսել գրասենյակային տարածք(13%) և շուրջ մեկ քառորդը (26%) խորհրդատվություն է տրամադրել:
  • 40% -ը համագործակցել է այլ ձեռնարկությունների հետ իրենց արտադրանքը և ծառայությունները հաճախորդներին հասցնելու համար:

 

Այնուամենայնիվ, թեև համագործակցությունն օգնել է պահպանել առևտուրը ճգնաժամի ժամանակ, բիզնեսները առաջիկայում տեսնում են մի շարք մարտահրավերներ, քանի որ նրանք ձգտում են կայունություն ստեղծել առաջիկա վեց ամիսների ընթացքում: Բիզնեսների երկու երրորդը (62%) փոփոխության տեսանկյունից հիմնական խոչընդոտ են համարում ֆինանսական ծառայությունների և աշխատուժի ոլորտում առկա թույլ կողմերը, ընդ որում հարցվածների ընդամենը մեկ երրորդից էլ քիչ մասն է (31%) պայքարում դրամական միջոցների բավարար հոսքը պահպանելու ուղղությամբ: Բացի այդ, բիզնեսների մեկ երրորդը (33%) աշխատակիցների վարքագիծն ու շահագրգռվածությունը համարում է մոտակա ժամանակներում կայունության կառուցման համար խոչընդոտ:

 

Զեկույցն արտացոլում է նաև մի շարք փոփոխություններ, որոնք բիզնեսներն ակնկալում են ձեռնարկել իրենց մատակարարման շղթաներում առաջիկա երկու տարիների ընթացքում թափանցիկությունն ու անվտանգությունը խթանելու համար։

 

  • Տասից երեքը (29%) ցանկանում է դիվերսիֆիկացնել իրենց մատակարարման ցանցը և աշխատել ավելի շատ գործընկերների հետ, քառորդ մասը (26%) ցանկանում է աշխատել ավելի կայուն շուկաների բիզնեսների հետ:
  • Մեկ երրորդը պլանավորում է սահմանափակել կամ կրճատել իրենց մատակարարման շղթաները` ռիսկերը նվազեցնելու համար:
  • Ավելի քան երկու երրորդը (67%) նախատեսում է բարձրացնել իրենց մատակարարման շղթայի անվտանգությունը`գտնելով կարևոր մատակարարների, իսկ տասից երեքը (31%)  նախատեսում է վերանայել իրենց մատակարարների կարողությունը` ապագա ցնցումներին դիմակայելու համար:

                                  

Խմբագիրների համար.

«HSBC Navigator» -ի մասին

«HSBC Navigator» հարցումն  իրականացվում է HSBC- ի պատվերով Kantar տվյալների հետազոտական ընկերության կողմից։ Ուսումնասիրության համար հիմք են ծառայել  2,604 ձեռնարկությունների պատասխանատուների կողմից տրամադրված պատասխանները` սկսած փոքր և միջին շուկայի ձեռնարկություններից մինչև տարբեր ոլորտներում գործող խոշոր կորպորացիաներ: Հարցման մասնակիցները  կարևոր դերակատարում ունեն իրենց ընկերության ռազմավարական ուղղության որոշման գործում՝ ներկայացնելով տարբեր պաշտոններ՝ այդ թվում գլխավոր գործադիր տնօրեններ, ֆինանսների, գնումների, մատակարարման շղթաների, վաճառքի և մարքեթինգի բաժինների պատասխանատուներ: 2020 թ. ապրիլի 28-ից մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում հարցմանը մասնակցել են ընդհանուր 14 շուկաներ:

  • Հյուսիսային և Հարավային Ամերիկա,Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ
  • Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ Ավստրալիա, Հոնկոնգ, Հնդկաստան, Ինդոնեզիա, մայրցամաքային Չինաստան, Մալայզիա, Սինգապուր
  • Եվրոպա` Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա
  • Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկա` ԱՄԷ

Արդյունքները ներկայացնում են յուրաքանչյուր շուկայի միջազգային առևտրի ծավալները (Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալներ՝ 2017-2018).

 

HSBC Խումբ

 

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:HSBC-ն հանդիսանում է աշխարհիամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2020թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,918 միլիարդ ԱՄՆ դոլար:

 

HSBC Հայաստան

 

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362 աշխատակիցների միջոցով: 2020թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 298 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկեր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը կպաշտպանի Դիալոյի թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի 2027 թվականի ընտրություններումՀայաստանը կպաշտպանի Դիալոյի թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի 2027 թվականի ընտրություններում
Հաղորդակցությունների զարգացում և տնտեսական համագործակցություն. Հայաստանի արտգործնախարարն ամփոփել է Բրյուսել այցի արդյունքներըՀաղորդակցությունների զարգացում և տնտեսական համագործակցություն. Հայաստանի արտգործնախարարն ամփոփել է Բրյուսել այցի արդյունքները
Փաստաբան․ Դատարանը մերժել է Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունըՓաստաբան․ Դատարանը մերժել է Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը
Փաստաբան․ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերադաս դատական ատյանումՓաստաբան․ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերադաս դատական ատյանում
Պետդումայի պատգամավորը ՀՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ռուսական երկխոսության զարգացումըՊետդումայի պատգամավորը ՀՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ռուսական երկխոսության զարգացումը
Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի ավելի քան 700 000 հատ մանրաձուկՍևանա լիճ է բաց թողնվել իշխանի ավելի քան 700 000 հատ մանրաձուկ
Միրզոյանն ու Կոսը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանն առնչվող հարցերՄիրզոյանն ու Կոսը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանն առնչվող հարցեր
Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ
Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններինՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին
Սամվել Կարապետյան. Սամվել Կարապետյան. "Ուժեղ Հայաստանը" Հայաստանի իշխանությանը թույլ չի տա փոխել ՀՀ սահմանադրությունը
Ադրբեջանագետ․ Հայաստանի ԱԽ նախկին քարտուղարը խոստովանել է․ Ադրբեջանին զիջումները հանգեցնում են նոր էսկալացիայիԱդրբեջանագետ․ Հայաստանի ԱԽ նախկին քարտուղարը խոստովանել է․ Ադրբեջանին զիջումները հանգեցնում են նոր էսկալացիայի
Հայաստանի քաղաքացիները կարող են աշխատանքի տեղավորվել Ոստիկանությունում եւ Փրկարարական ծառայությունում՝ առանց բանակում ծառայելուՀայաստանի քաղաքացիները կարող են աշխատանքի տեղավորվել Ոստիկանությունում եւ Փրկարարական ծառայությունում՝ առանց բանակում ծառայելու
Երևանի քաղաքապետի և Փաշինյանի կնոջ միջև հրապարակային Երևանի քաղաքապետի և Փաշինյանի կնոջ միջև հրապարակային "բանավոր ճակատամարտերը" թափ են հավաքում
ՆԳՆ. Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն  ու նրանց իրավունքների պաշտպանությունն էՆԳՆ. Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն  ու նրանց իրավունքների պաշտպանությունն է
Ռուբեն Ռուբինյան. Մենք Ռուսաստանի և նրա երկաթուղու դեմ ոչինչ չունենք․ միայն չենք ուզում հայտնվել երկաթուղային մեկուսացման մեջՌուբեն Ռուբինյան. Մենք Ռուսաստանի և նրա երկաթուղու դեմ ոչինչ չունենք․ միայն չենք ուզում հայտնվել երկաթուղային մեկուսացման մեջ
Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է առողջապահության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի փոխնախագահը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է առողջապահության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարները
Վրեժ Կասունի. Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվումՎրեժ Կասունի. Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում
Հայաստանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Քննությունը ներկայացրել է ադրբեջանցի թալանչու և բռնաբարողի գործի մանրամասներըՔննությունը ներկայացրել է ադրբեջանցի թալանչու և բռնաբարողի գործի մանրամասները
Ներքին գործերի նախարարություն. Տրանսպորտային միջոցների քարշակման ծառայություններ մատուցող ընկերության հետ պայմանագրի պայմանները կփոխվեն 2027 թվականից սկսածՆերքին գործերի նախարարություն. Տրանսպորտային միջոցների քարշակման ծառայություններ մատուցող ընկերության հետ պայմանագրի պայմանները կփոխվեն 2027 թվականից սկսած
«Մայր Հայաստան»-ը ահազանգում է. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խանգարումներ ունեցող անձ«Մայր Հայաստան»-ը ահազանգում է. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խանգարումներ ունեցող անձ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ արեց կանխել Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային ԿովկասումԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ արեց կանխել Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում
ԲՀԿ մամուլի քարտուղարը Մոսկվայում կայացած ֆորումում բարձրացրել է Հայաստանում քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների հարցըԲՀԿ մամուլի քարտուղարը Մոսկվայում կայացած ֆորումում բարձրացրել է Հայաստանում քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների հարցը
Ավանեսյան. Բժշկական աշխատողների լիցենզավորման համակարգի ներդրումը Հայաստանում կլինի առողջապահական համակարգի բարեփոխման հիմնական բաղադրիչըԱվանեսյան. Բժշկական աշխատողների լիցենզավորման համակարգի ներդրումը Հայաստանում կլինի առողջապահական համակարգի բարեփոխման հիմնական բաղադրիչը
Կրթության և գիտության նախարարության ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել գիտական արդյունքների առևտրայնացման վերաբերյալԿրթության և գիտության նախարարության ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել գիտական արդյունքների առևտրայնացման վերաբերյալ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց պետությանը լուծել թափառող շների խնդիրըՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց պետությանը լուծել թափառող շների խնդիրը
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կայցելի ՀայաստանԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
Ջրային կոմիտեն և Պետական գույքի կառավարման կոմիտեն կփոխանցվեն Հայաստանի կառավարությանը։Ջրային կոմիտեն և Պետական գույքի կառավարման կոմիտեն կփոխանցվեն Հայաստանի կառավարությանը։
Երևանի փոքր կենտրոնի մի քանի թաղամասերի բնակիչներ բողոքում են պետության գերակա շահերի պատրվակով իրենց սեփականության օտարման դեմԵրևանի փոքր կենտրոնի մի քանի թաղամասերի բնակիչներ բողոքում են պետության գերակա շահերի պատրվակով իրենց սեփականության օտարման դեմ
ՀՀ Ազգային ժողովը դեմ է արտահայտվել երկրում ժողովրդավարության հետընթացի հարցը խորհրդարանական օրակարգում ներառելունՀՀ Ազգային ժողովը դեմ է արտահայտվել երկրում ժողովրդավարության հետընթացի հարցը խորհրդարանական օրակարգում ներառելուն
Իշխանության ներկայացուցիչների կողմից ընդդիմության առաջնորդների դեմ հարձակումներից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճըԻշխանության ներկայացուցիչների կողմից ընդդիմության առաջնորդների դեմ հարձակումներից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
Եվրոպական որակի ապահովման ֆորումը կանցկացվի ԵրևանումԵվրոպական որակի ապահովման ֆորումը կանցկացվի Երևանում
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
«Քրիստոնեական համերաշխության միջազգային» կազմակերպության նախագահը Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովում ելույթ կունենա Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների մասին«Քրիստոնեական համերաշխության միջազգային» կազմակերպության նախագահը Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովում ելույթ կունենա Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների մասին
Հայաստանը ուսումնասիրում է Դուբնայի միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտի հետ համագործակցության զարգացման հնարավորությունըՀայաստանը ուսումնասիրում է Դուբնայի միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտի հետ համագործակցության զարգացման հնարավորությունը
ANCA-ն ապահովեց Շուշայի օկուպացիայի պատվին Մանհեթենում ադրբեջանցիների կողմից բարձրացված դրոշի հեռացումըANCA-ն ապահովեց Շուշայի օկուպացիայի պատվին Մանհեթենում ադրբեջանցիների կողմից բարձրացված դրոշի հեռացումը
Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարները կոչ արեցին զարգացնել հայ-ռումինական գործընկերությունըՀայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարները կոչ արեցին զարգացնել հայ-ռումինական գործընկերությունը
Հարկադիր կատարման ծառայությունում հաստատել են իրենց աշխատակցի ձերբակալությունըՀարկադիր կատարման ծառայությունում հաստատել են իրենց աշխատակցի ձերբակալությունը
Միրզոյանը մասնակցել է ԵՄ «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպմանըՄիրզոյանը մասնակցել է ԵՄ «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպմանը
Փաշինյանի թիմակիցները բանակցել են Ֆրանսիայի դեսպանի հետՓաշինյանի թիմակիցները բանակցել են Ֆրանսիայի դեսպանի հետ
Ռոբերտ Աբաջյանը, ում անունը դարձել է բացառիկ արիության, զինվորական սխրանքի ու հայրենիքին նվիրման խորհրդանիշ, այսօր կդառնար 30 տարեկանՌոբերտ Աբաջյանը, ում անունը դարձել է բացառիկ արիության, զինվորական սխրանքի ու հայրենիքին նվիրման խորհրդանիշ, այսօր կդառնար 30 տարեկան
Մեդվեդև․ Ընտրական գործընթացները դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ ասպարեզ Մեդվեդև․ Ընտրական գործընթացները դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ ասպարեզ 
Հանրապետական. Արցախն այսօր օկուպացված է, և Արցախի ժողովրդի պայքարն այսօր ազգերի ազատության համար է, որը կհաղթի օկուպացմանըՀանրապետական. Արցախն այսօր օկուպացված է, և Արցախի ժողովրդի պայքարն այսօր ազգերի ազատության համար է, որը կհաղթի օկուպացմանը
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն․ 2020 թվականին բռնի տեղահանված արցախցիներին բնակարանի հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսԱշխատանքի և բարեկեցության նախարարություն․ 2020 թվականին բռնի տեղահանված արցախցիներին բնակարանի հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հուլիս
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր
Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի և Հունաստանի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հայաստանի արդարադատության նախկին նախարար․ Ադրբեջանի պահանջով ՀՀ սահմանադրությունից Անկախության մասին հռչակագրի բացառումը կհանգեցնի միջազգային պատժամիջոցներիՀայաստանի արդարադատության նախկին նախարար․ Ադրբեջանի պահանջով ՀՀ սահմանադրությունից Անկախության մասին հռչակագրի բացառումը կհանգեցնի միջազգային պատժամիջոցների
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում ՀՀՀ քաղաքականության առնչությամբ, որտեղ նախօրեին ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ անպարկեշտ արտահայտությունների կիրառմամբՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում ՀՀՀ քաղաքականության առնչությամբ, որտեղ նախօրեին ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ անպարկեշտ արտահայտությունների կիրառմամբ
Արեգնազ Մանուկյանի դուստրն Ազգային ժողովի ամբիոնից կիսվել է իր ապրումներով՝ մոր ձերբակալությունից հետոԱրեգնազ Մանուկյանի դուստրն Ազգային ժողովի ամբիոնից կիսվել է իր ապրումներով՝ մոր ձերբակալությունից հետո
Գոհար Մելոյանն առաջարկել է խորհրդարանական վերահսկողություն սահմանել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների նկատմամբԳոհար Մելոյանն առաջարկել է խորհրդարանական վերահսկողություն սահմանել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների նկատմամբ
ԱԺ փոխնախագահը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձել է իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության ճանապարհին առկա խնդիրներինԱԺ փոխնախագահը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձել է իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության ճանապարհին առկա խնդիրներին
Կոբախիձե․ Ընդմիջումից հետո Վրաստանի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա շատ շուտովԿոբախիձե․ Ընդմիջումից հետո Վրաստանի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով
Երևանի քաղաքապետը մի շարք սահմանափակումներ է առաջարկել ճանապարհների բեռնաթափման համարԵրևանի քաղաքապետը մի շարք սահմանափակումներ է առաջարկել ճանապարհների բեռնաթափման համար
Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ԹեհրանՀայաստանի Քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Թեհրան
ՖՄԿ-ը Կամբոջայում կայացած գագաթնաժողովի արդյունքում ընդունել է բանաձև՝ ի աջակցություն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում առաջընթացիՖՄԿ-ը Կամբոջայում կայացած գագաթնաժողովի արդյունքում ընդունել է բանաձև՝ ի աջակցություն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում առաջընթացի
"ՀայաՔվեի" համակարգողը Հայաստանի ընդդիմությանն առաջարկել է օրենսդրորեն կասեցնել կալանքի համատարած կիրառման պրակտիկան
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության մեջ կասկածվող քաղաքացունՎրաստանը Հայաստանին է հանձնել սպանության մեջ կասկածվող քաղաքացուն
Ընդդիմադիր․ Հայաստանում 3276 կալանավորների կեսից ավելին բանտերում պահվում է առանց դատավճռիԸնդդիմադիր․ Հայաստանում 3276 կալանավորների կեսից ավելին բանտերում պահվում է առանց դատավճռի
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ