


Արմինֆո.ՀՀ ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով և համացանցում բանակին առնչվող թեմաների քննարկումներից։
<Կոչ ենք անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով, ինչպես նաև համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում: Նման քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին, ինչն իրական վտանգներ է պարունակում Հայրենիքի պաշտպանների համար>,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։


