Արմինֆո. IcelandAir ավիաընկերությունը Երեւան-Լոս Անջելես-Երեւան ուղիղ չվերթ կիրականացնի։
ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության համաձայն՝ չվերթը կկայանա օգոստոսի 1-2-ը: Երևան - Լոս Անջելես չվերթից կարող են օգտվել B1/B2 տուրիստական վիզաներով ճանապարհորդողները, ներգաղթային վիզաներով ճանապարհորդողները, ԱՄՆ քաղաքացիները, ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցողներ (Green Card)։
Լոս Անջելես - Երևան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ(ամուսին/կին/ծնող/երեխա)։
Չվերթերը կիրականացվեն IcelandAir ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։ Երևան - Լոս Անջելես չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Բելգրադում, որի ընթացքում բոլոր ուղևորները պետք է անցնեն TSA-ի անվտանգության ստուգում։ Ստուգումը նախատեսվում է կատարել 1 ժամում։ Երևան - Լոս Անջելես ուղղությամբ գործում է ուղեբեռի սահմանափակում՝ ոչ ավել քան 1 հավելյալ կտոր ամեն ուղևորին։ Լոս Անջելես - երևան չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Ռեյկյավիկում, վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ուղևորները կմնան ինքնաթիռում։ Լոս Անջելես - Երևան չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 659.000 ՀՀ դրամ: Երևան - Լոս Անջելես չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 708.000 ՀՀ դրամ: Մանրամասների համար կարելի է զանգահարել կամ գրել անձնական նամակով՝ Spinnaker Travel Club, +37491323264 Viber, Whats app կամ այցելել www.amenoor.am կայք։