Արմինֆո. Ադրբեջանը չի մասնակցի ղարաբաղյան հակամարտության շուրջ իմիտացիոն բնույթի բանակցություններին, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը:
Միաժամանակ նա կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր 11 անդամ երկրների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրել ։ <Բանակցությունները պետք է առարկայական լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներում, բանակցությունների հիմքը Հելսինկիի եզրափակիչ ակտն է եւ ՄԱԿ-ի ԱԽ հայտնի բանաձեւերը>, - ասել է նա, հաղորդում է Թուրանը: