Արմինֆո. Փորձելով Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությունը ներկայացնել որպես հակառուսական ուժեր՝ իրենց հայկական ընդդիմություն անվանողները փորձում են փրկել սեփական կաշին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։
"Խոսքը մարդկանց մասին է, ում նկատմամբ տասնյակ, հարյուրավոր քրեական գործեր են հարուցված։ Մենք պետք է հասկանանք, որ այդպիսի մարդիկ արդեն կորցնելու ոչինչ չունեն։ Եկեք, պարզապես, նայենք, թե ով է այսօր հանդես գալիս Ռուսաստանի թաքստոցից և դեռ ինչ-որ բանի մեջ մեղադրում Հայաստանի իշխանություններին։ Եվ մենք հստակ կտեսնենք, թե ինչ քաղաքական ուժեր են կանգնած այդ մարդկանց հետևում", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա իրական օրակարգը, մասնավորապես, խնդիրների շրջանակը, Խառատյանն առանձնացրել է օրերս Մինսկում վարչապետ Փաշինյանի կողմից հերթական անգամ ընդգծված ԵԱՏՄ-ի շրջանակներում էներգառեսուրսների միասնական սակագներ ստեղծելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ այդ հարցը ԵԱՏՄ օրակարգում է դրա կազմաավորումից ի վեր։ Այնուամենայնիվ, Խառատյանը կասկածում է, որ Մոսկվան պատրաստ է հրաժարվել նավթագազային լծակի կիրառումից քաղաքականության մեջ։
Այն ֆոնին, երբ Բելառուսը նավթ է գնում ԱՄՆ-ից, Հայաստանը նույնպես, նրա գնահատմամբ, անհրաժեշտ կլինի այլընտրանքային ուղիներ փնտրել՝ Ռուսաստանի հետ այդ հարցում կոնսենսուսային որոշման հասնելու անհնարինության դեպքում։ Հատկապես կորոնավիրուսային համավարակի պայմաններում։ Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ քննադատությանը ռուսատանցի որոշ պաշտոնյաների եւ, անգամ, ռուսահայերի շուրթերից՝ Խառատյանն ընդգծել է, որ այն Հայաստանի համար ոչ մի նշանակություն չպետք է ունենա։
Բնութագրելով Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Պուտինի անձնական հարաբերությունների մակարդակը՝ նրա նախկին խորհրդականը, նշելով դրանցում հաղորդակցության առկայությունը, բացառել է այդ հարաբերություններում սառնության առկայությունը: Նրա գնահատմամբ ՝ երկկողմ հարաբերություններում կան նաեւ կոնկրետ հարցեր, որոնց շուրջ պետությունների ղեկավարների միջեւ համաձայնություն չկա։
"Համոզված եմ, որ նման հարցերը պետք է քննարկել ընդհանուր հայտարարի գալու նպատակով, և ամենակարևորը ՝ չհասկացվածության առաջացումից խուսափելու համար։ Այո, Պուտինի և Փաշինյանի անձերի միջև տարբերությունները բավականաչափ են, և դա նույնպես հանգեցնում է որոշ հակասությունների ձևավորման։ Սակայն միջպետական խնդիրները, այնուամենայնիվ, լուծվում են ոչ թե միջանձնային մակարդակով, այլ շահերի կառուցման միջոցով։ Այս լույսի ներքո՝ ներքաղաքական գործընթացների թեժացման որոշակի անկումից հետո, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում հայ-ռուսական հարաբերությունները կանցնեն ավելի արդյունավետ աշխատանքային ռեժիմի", - ամփոփել է Խառատյանը։