Արմինֆո. Ոչ պաշտոնական այցով Երեւանում գտնվող Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Ինչպես տեղեկացրել է Թովմասյանը Facebook-ի իր էջում, զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին վերջերս առկա լարվածությանը: «Քննարկեցինք նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կարծիքներ փոխանակելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Համոզված եմ, որ համավարակի հաղթահարումից հետո այդ աշխատանքներին նոր թափ կհաղորդվի», - գրել է Թովմասյանը։