Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է տեղեկատվություն այն մասին, որ երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ են կատարվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:
«Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլեւ շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը: Նվիրատուների ցանկը եւ փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել ստորեւ բերված հղման ներքո: Եւ կրկին խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո», - գրել է վարչապետը: