Արմինֆո. ԵԽԽՎ մոնիթորինգի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախը և Ռոջեր Գեյլը համատեղ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական պետական սահմանի իրավիճակի վերաբերյալ։
<Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։
Երկու երկրներին հիշեցնում ենք, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս նրանք ստանձնել են խաղաղությանը նպաստելու հանձնառություն: Ուստի, կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակն ապաէսկալացնելու համար և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից:
Մենք նաեւ կոչ ենք անում երկու երկրներին վերսկսել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ։ Ինչպես նշված է համանախագահների հուլիսի 15 - ի հայտարարության մեջ, անհրաժեշտ է բարենպաստ մթնոլորտ ստեղծել խաղաղ գործընթացի համար, բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ ԵԱՀԿ դիտորդներին հնարավորություն տալ վերադառնալ տարածաշրջան>, - նշվում է համատեղ հայտարարության մեջ: