Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:
Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանն այս տարվա հունիսին հեռացվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Հրաժարականի պատճառը համաճարակի պայմաններում զանգվածային միջոցառումներից զերծ մնալու պարետի պահանջների խախտումն էր։