Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին, համատեղության կարգով, Անդորրայում ՀՀ դեսպան նշանակելու մասին (նստավայրը ' Մադրիդ): Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Մեկ այլ հրամանագրով Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը ' Փարիզ):
Սարգսյանը նաեւ Ֆիլիպիններում Հայաստանի դեսպան է նշանակել։ Պաշտոնը համատեղության կարգով զբաղեցրել է Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը՝ Հանոյ):