Արմինֆո. Միացյալ Նահանգները հաստատակամորեն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնություն ցուցաբերելուն։ Այդ մասին ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջեյմս Գիլմորը։
"Մենք շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերին։ Հայ-ադրբեջանական խնդրի հետ կապված մարտահրավերները գտնվում են ուշադրության կենտրոնում", - ասել է նա իր հայտարարության մեջ, հիշեցնելով, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ արդեն հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, որոնցում ամենավճռական կերպով դատապարտել են սահմանի երկայնքով բռնությունը և կոչ արել կողմերին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Գիլմորը, միաժամանակ, նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն մասնակցում են գործընթացին:
"Երեկ համանախագահները հանդես եկան մամուլի համար հայտարարությամբ, որում ողջունեցին այն ժամանակ ռազմական գործողությունների նվազումը և կոչ արեցին երկու կողմերին գործադրել բոլոր ջանքերը՝ ապաէսկալացումը շարունակելու համար: Համանախագահները նաև կողմերին կոչ են արել զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և իրավիճակը փոխելու ցանկացած փորձից", - ասել է նա։
Ամերիկացի դիվանագետը նաաեւ հավելել է, որ համանախագահների համար կարեւոր է լինել թափանցիկ եւ ակտիվ եւ հնարավորություն ունենալ օգնություն ցուցաբերել միջնորդությանը եւ արձագանքմանը՝ Մինսկի գործընթացին համապատասխան: