Արմինֆո. Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
«Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով», - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը։