Արմինֆո. Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը ։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։
<ԶԳՈւՇԱՑՆՈւՄ ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ>,- գրել է Ստեփանյանը։