Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով երեք զինծառայողների շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Հաղորդման համաձայն, գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի Պողոսյանին եւ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի Տոնոյանին։