Արմինֆո.Արցախի հարցում Թուրքիայի խիստ կողմնակալ դիրքորոշումը վկայում է այն մասին, որ այդ երկիրը չի կարող ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Իմ քայլը" դաշինքի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
"Թուրքիայի դիրքորոշումը խիստ ադրբեջանամետ է։ Ինչ վերաբերում Է Ուկրաինայի հայտարարությանը, ապա այն, մեղմ ասած, չի բխում օբյեկտիվության ոգուց։ Մյուս բոլոր դեպքերում միջազգային հանրության արձագանքը բավականին չեզոք էր և համապատասխանում էր արդարության ոգուն", - ընդգծել է պատգամավորը։
Թորոսյանը նաեւ հայտարարել է, որ նոր պատերազմ սանձազերծելու դեպքում Ադրբեջանը կկանգնի ռազմական տեխնիկայի, կենդանի ուժի եւ նույնիսկ տարածքի կորստի հերթական սպառնալիքի առջեւ: "Ինչպես տեսնում ենք, ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի վեկտորը ղարաբաղյան ուղղությունից տեղափոխվել է Հայաստան", - ընդգծել է պատգամավորը: