Արմինֆո. Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն արձագանքել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններին:
Ինչպես նշում է Ապատուրայը, կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա էսկալացիան կանխելու համար:<Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ ծանր սպառազինություն է կիրառվում և արդյունքում մարդիկ են զոհվում ։ Մենք կրկնում ենք Մինսկի խմբի համանախագահների կոչերը, որ բոլոր կողմերը պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ հետագա էսկալացիան կանխելու համար>, - գրել Է Ապատուրայը Facebook-ի իր էջում։