Արմինֆո.Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումն ադրբեջանական ԱԹՍ է խոցել: Այդ մասին հուլիսի 14-ին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ «Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ», - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը:
Նա նաեւ տեսանյութ է հրապարակել ՀՀ ԶՈՒ գիշերային պատժիչ գործողության մասին։