Արմինֆո.Կրեմլում խորապես մտահոգված են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգություններով, կողմերին զսպվածության եւ կրակի դադարեցման կոչ են անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
<Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունների կապակցությամբ։ Երկու կողմերին զսպվածության և հրադադարի ռեժիմի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման կոչ ենք անում >, - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում այդ երկրների սահմանին տիրող իրավիճակը ։
<Մենք արդեն այդ մասին հայտարարել ենք տարբեր մակարդակներով, պատրաստ ենք միջնորդական ջանքերը գործադրել կարգավորման ուղղությամբ ՝ լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր։ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ հեռախոսային շփումներ է ունեցել Բաքվի եւ Երեւանի իր գործընկերների հետ։ Եվս մեկ անգամ մենք զսպվածության կոչ ենք անում երկու կողմերին>, - հավելել է նա, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի" – ին։