Արմինֆո. Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնել Հայաստանի հետ սահմանի երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ եւ ապակայունացնող գործողությունների կապակցությամբ:
<Այդ գործողությունները սպառնում են զինվորների եւ քաղաքացիական անձանց կյանքին եւ մեծացնում են հակամարտության սրման վտանգը, որը կարող է ավերիչ հետեւանքներ ունենալ տարածաշրջանի համար, հատկապես գլոբալ համաճարակի թեժ պահին ։
Այդ գործողությունները պետք է դիտարկվեն նաեւ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի հետեւողականորեն ռազմատենչ հռետորաբանության եւ իր սահմանների միջազգային մոնիթորինգը թույլ չտալու համատեքստում ։ Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին բացատրել բոլոր կողմերին զսպվածության ու դիվանագիտության եւ լարվածության թուլացման անհրաժեշտությունը>, - գրել է Շիֆը Facebook-ի իր էջում: