Արմինֆո. Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված բախման կապակցությամբ։
ՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "Ղազախստանի Հանրապետությունը խորապես մտահոգված է ադրբեջանահայկական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ, որը հաանգեցրել է մարդկային զոհերի։ Մեր բարեկամ Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել և հրաժարվել ուժային միջոցների օգտագործումից՝ վիճելի հարցերը լուծելու համար:
COVID-19 համավարակի եւ աշխարհում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին առճակատման հետագա սրումը կարող է հանգեցնել անկանխատեսելի բացասական հետեւանքների:
Մենք հույս ենք հայտնում, որ շուտափույթ խաղաղություն և համաձայնություն ձեռք կբերվի, առաջին հերթին, երկկողմ ձևաչափով։ Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների որոնմանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ներառյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, ԱՓՎՄԽ հարթակները":