Արմինֆո. Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում հուլիսի 13-ին Գերմանիայից հատուկ չվերթով Հայաստան են ժամանել բժիշկներ և առողջապահության ոլորտի մասնագետներ: Այդ մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Գերմանացի մասնագետների մարդասիրական առաքելությունը կտեւի մինչեւ հուլիսի 24-ը:
Առաքելությունը կազմակերպել է Գերմանիայի դաշնային կառավարությունը՝ Որոնման եւ փրկության գերմանական միջազգային կազմակերպության, Caritas International ընկերության, Ռոբերտ Կոխի ինստիտուտի եւ ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ Team Europe փաթեթի շրջանակներում։