Արմինֆո.Կորոնավիրուսով հիվանդացած դիմորդները ընդունելության քննություններ հանձնելու հնարավորություն կստանան: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
Փոխվարչապետի խոսքով ՝ կառավարությունը կքննարկի ամեն ինչ այնպես կազմակերպելու հնարավորությունը, որ այդ դիմորդները կարողանան բուհ ընդունվել։ "Մենք հասկանում ենք, որ եթե հիվանդացած դիմորդները չկարողանան բուհ ընդունվել իրենց իրավունքները կոտնահարվեն։ Մենք ամեն ինչ կանենք, որ նման դիմորդները կարողանան հանձնել ընդունելության քննությունները", - եզրափակել է Ավինյանը։
Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդունելության քննությունների թիվը կտրուկ կրճատվել է։ Եթե նախկինում ընդունվողները հանձնում էին 2-3 քննություն, ապա դրանց թիվը կրճատվել է մինչեւ մեկը՝ մասնագիտական գծով քննություն։ Չեղյալ են հայտարարվել նաև երկրի դպրոցներում ավարտական քննությունները։