Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանությանը կոչ է արել չտուգանել առանց դիմակների մարդկանց, եթե նրանք հանգստանում են բնության գրկում:
Խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում փոխվարչապետը նշել է, որ եթե քաղաքից դուրս հանգստացող մարդկանց խումբը փոքր է, նրանց պետք չէ տուգանել դիմակների բացակայության պատճառով:
«Ես հասկանում եմ, որ սահմանափակումների պատճառով որոշ մարդիկ նախընտրում են հանգստանալ բնության գրկում: Եթե մարդիկ ուզում են ինչ-որ տոն կազմակերպել, եւ նրանք շատ են, ապա դիմակներ կրելը պարտադիր է: Ոստիկանությանը կոչ եմ անում ըմբռնում դրսեւորել»,- եզրափակել է Ավինյանը: