Արմինֆո. Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Հայկական կողմը հակառակորդին զգուշացրել է, որ իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, պայմանավորված հուլիսի 12-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին զինված բախումներով, հուլիսի 13-ին նախաձեռնել է ՀԱՊԿ խորհրդի արտակարգ նիստ։ Հարկ է նաև նշել, որ ստեղծված իրավիճակում թուրքական կողմն ակտիվ դիրքորոշում է որդեգրել ՝ անվերապահ աջակցություն հայտնելով Բաքվին, ինչն արտացոլվել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության երկու հայտարարություններում ։
Ընդ որում՝ երկրորդը հնչել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի շուրթերից TRT Haber-ի եթերում ։ Նա նշել է, որ Թուրքիան, օգտագործելով բոլոր հնարավորությունները, գտնվում է Ադրբեջանի կողքին>,- ասել է Չավուշօղլուն։