Արմինֆո. Իրանը ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած զինված դիմակայության և ադրբեջանցի զինծառայողների մահվան կապակցությամբ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսևին ։
Նրա խոսքով ՝ Իրանը կողմերին զսպվածության եւ բոլոր հարցերի, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, բանակցությունների միջոցով լուծման կոչ է անում:
<Իրանը մինչ այդ բազմիցս է հայտնել եւ այս անգամ էլ պատրաստակամություն է հայտնում միջնորդ լինել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում>, - նշել է Մուսեւին ՝ հավելելով, որ ջանքեր են գործադրվում երկկողմ մեխանիզմների որոնման եւ հարեւան երկրների հետ համագործակցության շարունակման ուղղությամբ, մեջբերում է ԱՊԱ-ն: