Արմինֆո. Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը անհանգստություն է հայտնել հայտնել հայ - ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։
«Շատ անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ: Երկու երկրների համար էլ կարեւոր է զսպվածություն ցուցաբերել և օգտագործել հաղորդակցության բոլորի ուղիները՝ ուղիղ կերպով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով»,- նշել է Քլաարն իր Twitter-ում: