Arminfo.info





 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020 11:47
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ վարչապետ Մահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը

ՀՀ վարչապետ Մահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը

Արմինֆո. ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի գրավման Ադրբեջանի զինված ուժերի փորձերը դատապարտելի են: Այս մասին  հուլիսի 13-ին կառավարության արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

 

Ընդ որում, նա նշել է, որ այսօր առավոտյան հայ - ադրբեջանական պետական սահմանի այդ ուղղությամբ սադրանքները վերսկսվել են և զգուշացրել, որ տարածաշրջանում իրավիճակի անկանխատեսելի ապակայունացման ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

 

< Մահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը

որը լավագույնս արտացոլված է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, որում Անկարան հայտարարում է ադրբեջանական կողմի գործողություններին անվերապահ աջակցության մասին՝ արդեն ակնհայտ եւ ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ: Այդ ռազմական միջադեպը վակուումում տեղի չի ունեցել, արդեն երկար ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իրեն հայտնի դրդապատճառներից ելնելով խաղարկել  հակահայկական խաղաքարտը>, - ասել է ՀՀ վարչապետը ՝ չբացառելով, որ սահմանին հակառակորդի այդ սադրիչ գործողությունները նպատակ են հետապնդում ներքին խնդիրները երկրորդ պլան մղել։

 

Նա նաեւ նշել է, որ այդ գործողությունների ժամանակ աչքի  է զարնում Ադրբեջանի ղեկավարության ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների:

 

<Ստացվում է, որ որքան շատ է համաճարակը տարածվում Ադրբեջանում, որքան ավելի է սրվում սոցիալ-տնտեսական իրավիճակը, այնքան ավելի են սրվում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական տրամադրություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը։ Ադրբեջանի ղեկավարությունը փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական, պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է>, - ասել է վարչապետը ՝ հավելելով, որ հակառակորդի ոչ մի սադրանք անպատասխան չի մնա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Փնտրել ըստ օրերի