Արմինֆո. Եվրամիության, Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության շրջանակներում առաջիկա օրերին Գերմանիայի միջազգային որոնողափրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կուղարկի մի խումբ բուժաշխատողների:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության մամուլի ծառայությունը, բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից բաղկացած խումբը կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարին:
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պայքարին աջակցելու համար ավելի վաղ Հայաստան էին ժամանել մի խումբ բժիշկներ եւ մասնագետներ Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ Լիտվայից: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 30903 դեպք, ապաքինվել է 18709 մարդ, մահացել է 546-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 հիվանդ.