Արմինֆո. Իլհամ Ալիևը կազատվի Էլմար Մամեդյարովից, թե ոչ, ցույց կտա միայն ժամանակը, սակայն նրա պաշտոնանկության հավանականությունը բավական մեծ է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> դաշինքից ԱԺ պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը ։
<Մենք պետք է հաշվի առնենք Մամեդյարովի հսկայական դիվանագիտական փորձը. նա ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից ։ Եվ նրա փոխարինումն իսկապես կարող է որոշակի ձևով անդրադառնալ բանակցային գործընթացի վրա ։ Ամեն դեպքում, անհրաժեշտ է սպասել հետագա զարգացումներին։ Ադրբեջանի ԱԳՆ-ում վերջին ձերբակալությունները ուշագրավ են այն պատճառով, որ Մամեդյարովը մեկ ամիս առաջ դիմել է ՊԱԾ՝ իր նկատմամբ զրպարտություն տարածելու բողոքով: Խոսքը Նյու Յորքում ձեռք բերված անշարժ գույքի մասին է>, - նշել է նա ։
Հուլիսի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել երկրի ԱԳՆ-ում, որի արդյունքում <լիազորությունների չարաշահման, յուրացման եւ կաշառք ստանալու համար> ձերբակալվել են նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ Ֆարհադ Մոլլազադեն, Սալիմ Ալիզադեն եւ Նուրուփաշա Աբդուլլաեւը:
Փորձագետի գնահատմամբ, Ադրբեջանում լուրջ դժգոհություն կա ինչպես արտաքին գործերի նախարարի գործունեության, այնպես էլ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի նկատմամբ: Եվ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը Շուշիում այդ դժգոհությունն էլ ավելի սրեց։
Ըստ Հայրապետյանի ՝ Ալիևն արդեն ունի իր թեկնածությունն Մամեդյարովին փոխարինելու համար։ Դրանցից մեկը նախագահի վարչակազմի ղեկավար Հիքմեթ Հաջիեւն է ։ Վերջինս բավական բուռն արտաքին քաղաքական գործունեություն է ծավալել ՝ կորոնավիրուսի համաճարակի առաջ մի շարք այցելություններ կատարելով եվրոպական մայրաքաղաքներ ։ Այսպիսով՝ Հաջիևն արդեն փորձում է դիվանագիտական խաղեր խաղալ, ինչը, ըստ նրա, արդեն անհրաժեշտ է ի գիտություն ընդունել ։
<Ընդհանուր առմամբ, Մամեդյարովի դեմ արշավը որոշակի ձևով իսկապես կապված է Արցախի շուրջ բանակցությունների հետ ։ Եվ կողմերի համատեղ հայտարարությունը Մնացականյան-Մամեդյարով վերջին հեռակոնֆերանսի արդյունքներով հստակ վկայում է այն մասին, որ Հայաստանի կողմից առաջ քաշված բանակցային օրակարգի կետերը դառնում են միջազգային օրակարգի կարևոր մաս ։ Ամեն դեպքում Ալիևը լիովին ի վիճակի է բանակցությունների ընթացքի վերաբերյալ դժգոհության պատասխանատվությունը բարդել Մամեդյարովի վրա և նրան պաշտոնանկ անել>,- ամեոփել է խորհրդարանականը։