Arminfo.info





 Ուրբաթ, 10 Հուլիսի 2020 11:53
Մարիաննա Մկրտչյան

Նիդերլանդները 200 000 եվրո է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար սարքավորումներ գնելու նպատակով

Նիդերլանդները 200 000 եվրո է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար սարքավորումներ գնելու նպատակով

Արմինֆո. Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։

 

Ըստ ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PRC թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։

 

ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի