Արմինֆո. 100 միլիոն դրամ կհատկացվի COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին։
<Իմ որոշմամբ, քաղաքապետարանի պարգեւատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատոությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Սա COVID-19-ի հետ կապված իրավիճակի կապակցությամբ քաղաքապետարանի առաջին աջակցությունը չէ բուժաշխատողներին։ Աշնանը վարակի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող պարգեւատրվել է. այդ նպատակով քաղաքապետարանի, վարչական շրջանների բոլոր աշխատակիցներն ավելի քան 130 միլիոն դրամ են հատկացրել մարտ ամսվա իրենց վարձատրությունից: Բացի այդ, Մարությանը մարտ ամսվա իր աշխատավարձը՝ 429 հազար դրամ, փոխանցել է շտապբուժօգնության հաշվեհամարին ։