Arminfo.info





 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2020 19:32
Անի Մշեցյան

Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա

Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա

Արմինֆո.   Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուլիսի 6-ի հայտարարությանը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է.

 

«Հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասում օգտագործելով այնպիսի տոնայնություն և բառապաշար, որը դուրս է տարրական դիվանագիտական էթիկայի շրջանակներից։ Այդ մասին Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ անգործության մեջ կտրուկ մեղադրանքներ հնչեցնելով նրանց հասցեին։ Խոչընդոտելով բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը, անընդհատ կասկածի տակ դնելով վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը և սպառնալով ուժի կիրառմամբ, փորձելով խեղաթյուրել հակամարտության էությունը, սեփական երկրում խրախուսելով ռասիստական և հակամարդկային հայացքներն ու վարքագծի մոդելները, ադրբեջանական իշխանությունները կանխամտածված կերպով լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Եվ վերոհիշյալ հարցազրույցը դրա ևս մեկ վառ ապացույցն է։

Այս կապակցությամբ բնորոշիչ է Ադրբեջանի վերաբերմունքը բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում բանակցություններն իրականացվել են տարբեր ձևաչափերով։ Սակայն ամենաարդյունավետը եղել են Արցախի ուղղակի մասնակցությամբ բանակցությունները՝ ինչպես երկկողմ՝ Արցախ-Ադրբեջան, այնպես էլ եռակողմ՝ Արցախ-Ադրբեջան-Հայաստան հիմունքներով։ Հենց եռակողմ ձևաչափով՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ, հնարավոր եղավ հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացում ամենանշանակալի արդյունքին` 1994 թ. մայիսին հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի ստորագրմանը։ Այդ է պատճառը, որ փորձելով հետաձգել եռակողմ բանակցությունների վերականգնումը, Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։

Հարցազրույցում բերված ինչպես պատմական, այնպես էլ իրավական փաստարկները չեն դիմանում որևէ քննադատության։ Սակայն, եթե Ադրբեջանի նախագահի կողմից տարածաշրջանի պատմության չիմացությունը լոկ անվնաս ֆոն է ստեղծում, ապա նրա մոլորությունները միջազգային իրավունքի ոլորտում կարող են լուրջ սպառնալիք լինել Հարավային Կովկասի խաղաղության ու անվտանգության համար։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վկայակոչումը ամբողջովին հիմնազուրկ է, և անհաջող փորձ է՝ քողարկելու իր ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականությունը: Նախ` Ադրբեջանը չէր ենթարկվել ագրեսիայի, որպեսզի կիրարկեր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը: Ընդհակառակը՝ հենց Ադրբեջանն է իր գործողություններով քաղաքական խնդիրը փոխակերպել զինված հակամարտության՝ փորձելով ուժով ճնշել արցախցիների ինքնորոշման իրավունքը, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո՝ լայնածավալ պատերազմ սանձազերծելով Արցախի Հանրապետության դեմ: Երկրորդ՝ 1994 թ. մայիսին Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր՝ դրանով իսկ վերջ դնելով հակամարտության ռազմական փուլին և ստանձնելով այն խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել ադրբեջանական կողմին, որ միջազգային վեճերի բացառապես խաղաղ միջոցներով լուծումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:

Բաքվի բոլոր շահարկումներն առ այն, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածն իրեն իրավունք է տալիս ուժ կիրառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում, մերժվել են միջազգային հանրության կողմից 2016 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը միակարծիք էին, որ պետք է խստորեն պահպանվեն 1994 թ. հրադադարի և դրա ամրապնդման մասին 1995 թ. համաձայնագրերը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության շուրջ միջազգային հանրության միասնական դիրքորոշման ֆոնին Ադրբեջանի՝ նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները չեն կարող այլ կերպ գնահատվել, քան իրեն միջազգային հանրության և միջազգային իրավունքի սահմաններից դուրս հռչակելու փորձ: Սեփական սխալների և սխալ հաշվարկների համար ուրիշներին անիմաստ և անհեռանկար կերպով մեղադրելու փոխարեն Ադրբեջանը պետք է անշեղորեն կատարի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները և բարեխղճորեն վարի լիարժեք ձևաչափով բանակցություններ»:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Левон
Новая метла по новому метет. Новое руководство Арцаха ищет и находит новые эффективные подходы при ведения внешней политики. Бывшее руководство республики уснуло на лаврах, считая себя мудрее всех, и не сумев разобраться в реальном положении. Спорной стороне сегодня просто подставили настоящее зеркало на всеобщее обозрение. Успешная политика может оказаться не менее успешной, чем военная сила, опираясь на дух и сплоченность руководимых.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
Փնտրել ըստ օրերի