Արմինֆո. Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը Ղազախստանում վերահսկողության տակ է, երկրի կառավարությունը ժամանակին ձեռնարկում է համաճարակի դեմ պայքարի բոլոր անհրաժեշտ միջոցները:
Նախ, որոշ արտասահմանյան ԶԼՄ-ներ (TheNewYorkTimes, TheTelegraph, Express, France24 և այլն) տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ Ղազախստանն ընդգրկվել է COVID-19-ի տարածման ամենաարագ տեմպերով երկրների ցանկում։ Բացի այդ, հրապարակումներում սխալմամբ գրում են Ղազախստանում կրկին մտցված կոշտ լոքդաունի մասին, բայց երկրում սահմանվել են միայն կարանտինի խիստ միջոցներ եւ ընդամենը՝ 2 շաբաթով:
Նման հաղորդագրությունները հանգել են Ղազախստանում տիրող իրավիճակի որոշակի թյուրըմբռնման և, որպես արդյունք, ՂՀ-ից բխող համաճարակաբանական ռիսկերի չափազանցման ԶԼՄ-ներում։
Երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ս.թ. հուլիսի սկզբից Ղազախստանում COVID-19 ասիմպտոմային ձևերը ավելացել են հիվանդացության ընդհանուր վիճակագրության մեջ, զգալիորեն աճել է նաև վարակի աճի տեմպը։
Հայտնի է, որ հիվանդության երկու ձեւերը պոտենցիալ վտանգ են ներկայացնում շրջապատի մարդկանց համար: Մինչ այդ իրականացվել է առանձին հաշվառում։ Ակնհայտ է, որ այս մոտեցման չեղարկումը հանգեցրել է այն բանին, որ համաշխարհային վիճակագրության մեջ ներառվել են նախկինում չհաշվառված բոլոր դեպքերը։
Արդյունքում՝ հենց դա էլ հանգեցրել է թվերի խեղաթյուրված մեկնաբանությանը։
Երրորդ, ներկայումս Ղազախստանում գրանցված է COVID-19 հիվանդության 48 874 դեպք, այդ թվում' 25 021 ախտանշաններով, առանց ախտանշանների' 23 553, մեկ օրում' 1 403, աճը կազմել է 3,0%:
Բուժվել է 24 990 հիվանդ (51,1%, դրանով իսկ՝ ավելի քան կեսն ապաքինվել է): Բուժումը շարունակում է 23 324 հիվանդ։ Մահացել է 260 հիվանդ:
Ղազախստանում վիրուսի վերարտադրության մակարդակի ցուցանիշը հունիսին կազմել է 1,3։ Նշվում է վերջին շաբաթվա դինամիկայում այդ ցուցանիշի նվազում մինչեւ 1.05։
Այսպես, աշխարհում գրանցված է, ընդդդհանուր առմամբ, 11,5 մլն վարակակիր։ Մահացությունը կազմում է 536 հազար (4,6 տոկոս)։ ԱՄՆ-ում հիվանդացությունը կազմում է 2,9 մլն մարդ, Ռուսաստանում՝ 681,2 հազար մարդ, Ղազախստանում՝ 48,8 հազար մարդ։ ԱՄՆ-ում մահացությունը կազմում է 4,4 տոկոս, Ռուսաստանում՝ 1,5 տոկոս, Ղազախստանում ՝ 0,5 տոկոս։ Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ Ղազախստանը COVID-19 վարակի մակարդակով զբաղեցնում է 35-րդ տեղը:
Չորրորդ, Ղազախստանը հետեւողականորեն իրականացնում է բնակչության զանգվածային թեստավորում: Ընդհանուր առմամբ, իրականացրել է COVID-19-ի 1 631 817 (100 հազար բնակչի հաշվով ՝ 8746) լաբորատոր հետազոտություն, որից՝ 48 874 դրական, 1 582 943 բացասական։ Մեկ օրում՝ 13 830, որից 1 403 դրական: Ղազախստանը զբաղեցնում է 19-րդ տեղը աշխարհում բնակչության թեստավորման ցուցանիշով:
Ըստ միջազգային worldmeters.info աղբյուրի՝ 1 մլն բնակչությամբ հաշվով վարակվածների ցուցանիշով Ղազախստանը 54-րդ տեղում է, մահացության ցուցանիշով՝ 113-րդ: Այդ ցուցանիշների տարբերությունը վկայում է երկրում ձեռնարկվող միջոցառումների արդյունավետության մասին ։
Այսպիսով, միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս Ղազախստանում համաճարակաբանական իրավիճակի զարգացման չափավոր դինամիկայի պահպանումը: