Arminfo.info





 Երեթշաբթի, 7 Հուլիսի 2020 18:26
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի նախագահի հետ

Հայաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի նախագահի հետ

Արմինֆո Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսի հետ:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Հայաստանի և Լատվիայի նախագահները տեղեկություններ են փոխանակել կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկու երկրներում տիրող իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրենց երկրների փորձառությունների մասին:

 

Նախագահ Սարգսյանը կարևորել է Լատվիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ ընդգծելով ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության նոր հնարավորությունները: Նախագահը բարձր է գնահատել փաստը, որ Լատվիան Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրած` ԵՄ առաջին պետություններից է:

 

Խոսելով հայ-լատվիական փոխգործակցության հեռանկարների մասին՝ նախագահներն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության լուրջ ներուժ ունեն ինչպես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, այնպես էլ՝ գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում: Նախագահ Լևիթսն ընդգծել է լատվիական կողմի հետաքրքրությունը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի, մասնավորապես՝ ATOM (Advanced tomorrow) նախագահական նախաձեռնության նկատմամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև սննդի անվտանգության «միջանցքի» և դրան Լատվիայի հնարավոր մասնակցության մասին:

 

Հայաստանի նախագահը հրավիրել է Լատվիայի նախագահին՝ հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Փնտրել ըստ օրերի