Արմինֆո. Հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հաղորդել Է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Աղբյուրի համաձայն՝ ապաքինվել է ևս 451 հիվանդ։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 27900 դեպք, ապաքինվել է 15935 մարդ, մահացել է 477-ը: Վերջին մեկ օրում հիվանդությունը խլել է 59-86 տարեկան 8 մարդու կյանք, նրանք բոլորն էլ ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Անցած օրվա ընթացքում արձանագրվել է նաեւ մահվան մեկ դեպք, երբ հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Այսպիսով, նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 157-ի ։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 11331 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 120245 թեստ։